• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պաբլո Սարաբիան միացավ Լոպատեգիի բանդային

«Գայլերը» հայտարարել են «ՊՍԺ»-ի և Իսպանիայի հավաքականի վինգեր Պաբլո Սարաբիայի հետ պայմանագիր կնքելու մասին:

Բուժզննում անցնելուց հետո Սարաբիան երկուսուկես տարվա պայմանագիր է կնքել «Վուլվերհեմպտոնի» հետ։ «ՊՍԺ»-ն Պաբլոյի համար կստանա մոտ 4,5 մլն ֆունտ ստերլինգ փոխհատուցում:

30 ամյա Սարաբիան Մադրիդի «Ռեալի» հայտնի ակադեմիայի սան է, և նա ծանոթացել է «գայլերի» ներկայիս մարզիչ Խուլեն Լոպետեգիի հետ, երբ դեռ խաղում էր Իսպանիայի մինչև 19 տարեկանների թիմում:

Չսպասելով իր հնարավորությանը հայրենի Մադրիդում՝ «Ռեալում», Սարաբիան գնաց «Խետաֆե», իսկ հետո հայտնվեց «Սևիլիայում», որտեղ նա կարճ ժամանակով կրկին հանդիպեց Լոպետեգիին։

Սարաբիան «ՊՍԺ»-ում հանդես է գալիս 2019 թվականից՝ նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես գալով «Սպորտինգում»։ Ընդհանուր առմամբ, Պաբլոն «փարիզցիների» կազմում անցկացրել է Լիգա 1-ի 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։

Սարաբիան Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 26 հանդիպում, այդ թվում՝ ԱԱ-2022-ում: