• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պաբլո Օսվալդոն ուրախ է, որ կրկին աշխատելու է Պոչետինոյի հետ

Պաբլո Օսվալդո«Սաութհեմպտոնի» նորեկ Պաբլո Օսվալդոն խոստովանել է, որ «Սեյնտ Մերի» տեղափոխության մեջ որոշիչ դեր է կատարել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:

Հիշեցնենք, որ «Սաութհեմպտոնն» իր համար ռեկորդային` 15 մլն ֆունտ է վճարել «Ռոմայի» հարձակվող Օսվալդոյին ձեռք բերելու համար: Պաբլոն անգլիական ակումբի հետ 4-ամյա պայմանագիր է ստորագրել:

Իտալիայի հավաքականի 27-ամյա հարձակվողը որոշ ժամանակ առաջ խաղացել է Պոչետինոյի գլխավորությամբ հանդես եկող «Էսպանյոլում»: Հենց «Սաութհեմպտոնի» ներկայիս մարզիչն էլ համոզել է Օսվալդոյին տեղափոխվել Պրեմիեր Լիգա:

-Ես ավելի վաղ արդեն աշխատել եմ Մաուրիսիոյի հետ և նրան բավական լավ եմ ճանաչում: Այն մրցաշրջանը, որ մենք միասին անցկացրել ենք  «Էսպանյոլում», ինձ համար լավագույնն է եղել:

Մաուրիսիոյի հետ աշխատելը ֆանտաստիկ է: Նա շատ նպատակասլաց է և ինձ համար շատ կարևոր է աշխատել մարդկանց հետ, ովքեր գնահատում և հարգում են իմ աշխատանքը:

Մի քանի տարի ես աշխատել եմ մարդկանց հետ, ովքեր չգնահատեցին այն թե ինչպես եմ ես աշխատում, այդ պատճառով էլ ես ուրախ եմ տեղափոխվել այստեղ,- Օսվալդոյի խոսքերն է մեջբերում BT Sport-ը: