• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պանտիլիմոնը պատրաստվում է Անգլիայի գավաթի եզրափակչից հետո հեռանալ «Սիթիից»

Կոստել Պանտիլիմոն«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կոստել Պանտիլիմոնը հայտնել է, որ Անգլիայի գավաթի եզրափակչից հետո պատրաստվում է հեռանալ ակումբից:

26-ամյա ռումինացին մասնակցել է ընթացիկ Անգլիայի գավաթի բոլոր խաղերին «Սիթիի» կազմում, և «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստացել է, որ նա կմասնակցի նաև եզրափակչին:

-Լավ է, որ ես կկարողանամ խաղալ: Դա կարևոր խաղ է լինելու ոչ միայն ինձ համար, այլև թիմի: Դա հանդիպում է տիտղոսի համար, և յուրաքանչյուրն էլ ցանկանում է նվաճել այն:

Երջանիկ եմ «Սիթիում», սակայն նորմալ է, որ ես ցանկանում եմ խաղալ: Դեռ շատ երիտասարդ եմ: Տեխնիկական անձնակազմն ու բոլորն էլ գիտեն, որ ցանկանում եմ հեռանալ մրցաշրջանի ավարտից հետո: Սակայն բոլոր բանակցությունները կընթանան միայն մրցաշրջանի ավարտից հետո:

Չգիտեմ՝ շաբաթ օրը կայանալիք խաղը կլինի իմ վերջին հանդիպումն ակումբի կազմում, թե ոչ: Դա կախված է այն բանից, թե հետո ինչ կլինի: Միայն վստահ եմ, որ ցանկանում եմ հաղթել, և այդպես ավելի լավ կլինի ինձ համար: Երիտասարդ եմ: Ես 35 տարեկան չեմ, չեմ սպասում կարիերաս ավարտելուն,- հայտնել է Պանտիլիմոնը: The Sun