• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պաուլինյոն հաստատել է իր առաջիկա տեղափոխությունը «Տոտտենհեմ»

Պաուլինյո«Կորինտեանսի» կիսապաշտպան Պաուլինյոն հաստատել է, որ պատրաստվում է տեղափոխվել «Տոտտենհեմ»:

Եթե հավատանք մամուլում տեղ գտած լուրերին, ապա «Տոտտենհեմի» նոր սպորտային տնօրեն Ֆրանկո Բալդինին մոտ է 17 մլն ֆունտով Բրազիլիայի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերմանը:

Այս պահին Պաուլինյոն իր հավաքականի հետ պատրաստվում է Իսպանիայի հետ Կոնֆեդերացիայի գավաթի երզափակչին: Ֆուտբոլիստը չի թաքցնում, որ իր տեղափոխությունը «Տոտտենհեմ» գործնականում որոշված է:

-Հավաքականի և բրազիլիացի երկրպագուների համար կարևոր է, որ այս պահին ես մտածեմ միայն Կոնֆեդերացիայի գավաթում հաղթելու մասին: Սակայն հուսով եմ, որ մրցաշարի ավարտից հետո այդ տեղափոխությունն արագ տեղի կունենա:

Իմ երազանքն է խաղալ Անգլիայում և այնպիսի հիանալի ակումբում, ինչպիսին «Տոտտենհեմն» է: Ես «Տոտտենհեմին» հարգում եմ իր ամբիցիաների համար: Այս ամռանը հետաքրքրություն կար նրանց մարզչի և լավագույն ֆուտբոլիստի հանդեպ, սակայն երկուսն էլ պարզ հայտնեցին, որ չեն պատրաստվում հեռանալ:

Երբ իմ գործակալը հայտնեց «Տոտտենհեմի» հետաքրքրության մասին, ես հասկացա, որ չեմ կարող հրաժարվել այդ տարբերակից,- Պաուլինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հետաքրքիր փաստեր