• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պաուլինյո. «Փողն ինձ համար գլխավորը չէ»

ՊաուլինյոԲրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն, ով մոտ է «Տոտտենհեմ» տեղափոխվելուն, խոստովանել է, որ երկու տարի առաջ Ռուսաստանից շահութաբեր առաջարկ է ստացել, բայց  հրաժարվել է, որպեսզի Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնից չկորի:

-Ես առաջարկություն ստացա Ռուսաստանից, որտեղ ես կարող էի շատ ավելին վաստակել, քան «Կորինտիանսում»: Բայց դա ինձ համար գլխավորը չէ: Ես ցանկացա շարունակել հանդես գալ «Կորինտիանսում» Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունից և աշխարհի առաջնությունից առաջ:

Ես շեշտը դրել եմ ոչ թե ֆինանսական կարողության, այլ իմ կարիերայի վրա: Գումար ամեն տեղ էլ կարելի է վաստակել: Ես կարող էի 10 անգամ ավելին վաստակել, բայց 2.5 տարի Լիտվայում և Լեհաստանում հանդես գալուց հետո, եթե ես Ռուսաստան տեղափոխվեի, ես վերջնականապես կկորեի հավաքականի ուշադրության կենտրոնից,- ESPN-ին տված հարցազրույցում խոստովանել է Պաուլինյոն:

Հիշեցնենք, որ բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերը «Տոտտենհեմին» կարժենա 20 մլն եվրո:

Հետաքրքիր փաստեր