• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պատրիս Էվրա. «Չելսին» ոչ ոքիի հետևից էր եկել»

Պատրիս Էվրա«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան մեղադրել է երեկվա իրենց մրցակից «Չելսիի» ֆուտբոլիստներին, որ նրանք ի սկզբանե ոչ ոքիի համար էին խաղում:

«Օլդ Թրաֆորդում» կայացած խաղին «Չելսին» խաղադաշտ դուրս եկավ առանց հարձակվողի, այն դեպքում, երբ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն առաջին իսկ րոպեներից խաղադաշտ դուրս բերեց Ռոբին վան Պերսիին, Ուեյն Ռունիին և Դենիել Ուելբեքին:

 
Այնուամենայնիվ, ոչ մի թիմի չհաջողվեց գոլ խփել: Էվրայի կարծիքով, մրցակիցն ի սկզբանե համաձայն է եղել ոչ ոքի արդյունքին:

 
-Մենք պետք է ավելի շատ գոլային պահեր ստեղծենք, սա միակ բանն է, որ ես կասեմ: Մենք գոլ բաց չթողեցինք, իսկ «Չելսին» իրական գոլային պահ չստեղծեց:

 
Նրանք առանց հարձակվողի դուրս եկան «Օլդ Թրաֆորդում» խաղալու, և ես չեմ կարծում, որ Մոուրինյոն ցանկանում էր հաղթել այս խաղում: Հնարավոր է, որ նա հենց ոչ-ոքիի համար էր թիմը խաղադաշտ դուրս բերել:

 
Մենք պետք է ավելի շատ պահեր ստեղծեինք, և այդ դեպքում` երեկոն կլիներ հրաշալի: Կարող եմ ասել, որ մենք լավ հանդես եկանք: Հեշտ չէր, սակայն մենք մինչև վերջ պայքարեցինք, քանի որ ցանկանում էինք հաղթել,- Sky Sports-ի հետ հարցազրույցում հայտնել է Էվրան:

Հետաքրքիր փաստեր