• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պարդյուն «Նյուքասլին» կոչ է անում ևս մեկ հարձակվող գնել

Ալան Պարդյու«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կոչ է անում իր ակումբին ևս մեկ հարձակվող ձեռք բերել:

«Կաչաղակների» գործերը տրանսֆերային շուկայում այնքան էլ հաջող չեն ընթանում: Ակումբի նոր սպորտային տնօրեն Ջո Քինեյրին միայն հաջողվեց վարձակալել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին:

Սակայն ներկա պահին Ռեմին վնասվածք ունի և մրցաշրջանի առաջին ամիսը բաց կթողնի: Հարձակվողի խնդիրը շարունակում է Պարդյուի համար առաջնայինը լինել, և այդ պատճառով էլ նա «Նյուքասլին» կոչ է անում որոշիչ քայլերի դիմել:

-Կարևոր է, որ մենք ևս մեկ հարձակվողի հրավիրենք: Անցած տարի միանգամայն սահմանափակ էր հարձակվողների ընտրությունը, հատկապես Դեմբա Բայի հեռանալուց հետո: Մենք պետք է համոզված լինենք, որ բավականաչափ հարձակվողներ կունենանք:

Հիասթափությունը միշտ ուղեկցում է տրանսֆերային շուկայում, սակայն մենք ուժեղ թիմ ունենք, և հունվարին լավ ձեռքբերումներ ունեցանք: Վեց ամսվա փորձը մեզ համար շատ օգտակար եղավ, և հույս ունեմ, որ մենք լավ իրավիճակում կլինենք,- Պարդյուի խոսքերն է մեջբերում Goal-ը: