• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պեպ Գվարդիոլայի թիմը իսկական գիշատիչի պես պրեսինգով ուղղակի խժռում է մրցակցին

«Մանչեսթեր Սիթին» «Էմիրեյթսում» ընդհանրապես հյուրի տեսք չուներ։ Այս թիմի համար վաղուց միևնույն է մարզադաշտի անվանումը։

«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի» ( xG 0,4  xG 1,88)

Ծանոթացեք Պեպի նոր կոնցեպցիայի հետ․ առաջարկում եմ այն անվանել «հանգիստ գնդակով»։ Կատալոնացի մարզիչը վաղուց ֆուտբոլային աշխարհին զարմացնում է իր արդյունավետ նորարարություններով․ բազմաթիվ հանդիպումենորւմ այս մրցաշրջանի, երբ «Մանչեսթեր Սիթին» ուզում է հանգստանալ, նա ուղղակի գնդակը խլում և սկսում է սեփական կիսադաշտում այն խաղարկել։ Նույնը մի քանի անգամ եղավ Արսենալի հետ խաղում։

Ընդհանոր առմամբ, Սիթին, գիշատիչ գազանի պես ուղղակի խժռում էր մրցակցին պրեսինգով՝ խլելով տարածությունը և ժամանակը, հատկապես տպավորիչ էր Ֆեռնանդինյոյի խաղը, 36-ամյա ավագը այսօր իր լավագույն տարիներն էր հիշեցնում։

Հանդիպման արդեն 2-րդ րոպեին Ռահիմ Ստերլինգի հեղինակած գնդակը մնաց միակը։  «Մանչեսթեր Սիթին» չնայած, նրան, որ նվազագույն հաշվով հաղթանակի հասավ ուներ ահռելի առավելություն մրցակցի նկատմամբ։

Այս հաղթանակից հետո Պեպի թիմը շարումակում է լույսի արագությամբ սլանալ դեպի հերթական չեմպիոնությունը։