• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պիտեր Հիլլ-Վուդը լքում է «Արսենալը»

Պիտեր Հիլլ-Վուդ31 տարի «Արսենալի» նախագահ աշխատած Պիտեր Հիլլ-Վուդը որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

77-ամյա Հիլլ-Վուդը իր ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչն էր, ով զբաղեցնում էր այս պաշտոնը: Այժմ այդ պարտականությունները կանցնեն Սէր Չիպս Քեսվիկին:

Արժե նշել, որ «զինագործների» նոր նախագահն ընդամենը չորս տարի է երիատասարդ իր նախորդից: Քեսվիկը պրոֆեսիանալ բանկիր է, ով տնօրենների խորհրդում է 2005թ-ից: Նա նաև զբաղեցնում է Bank of England-ի տնօրենի պաշտոնը:

Անցած տարի Հիլլ-Վուդը սրտի կաթված ստացավ և իր որոշման մեջ առաջնային է առողջական խնդիրները:

-Դա շատ բարդ որոշում էր, քանի որ «Արսենալն» իմ կյանքում մեծ տեղ է զբաղեցնում: Եվ քանի որ ես ինձ լավ եմ զգում, ուրեմն ճիշտ պահն է հեռանալու համար: Ես գիտեմ, որ Սէր Չիպսը կարող է ակումբը ճիշտ ուղով տանել,- ասել է Հիլլ-Վուդը: