• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոդոլսկին հուսով է, որ Լևանդովսկին կտեղափոխվի «Արսենալ»

Լուկաս Պոդոլսկի«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին կարծիք է հայտնել, որ դեռ իր ապագայի հարցում չկողմնորոշված Ռոբերտ Լևանդվսկին կարող է հաջող հանդես գալ «Արսենալում»:

Հայտնի է, որ «Բորուսիան» մտադիր չէ բաց թողնել իր առաջատարին ո՛չ «Բավարիա», ո՛չ այլ ակումբ: Սակայն անձամբ Ռոբերտը դեմ չէ լքել Դորտմունդը:

Պոդոլսկին, ով Ռոբերտին լավ ճանաչում է «Քյոլնում» խաղացած տարիներից, կարծում է, որ լեհ հարձակվողը հաջողությամբ կուժեղացնի ցանկացած ակումբ:

-Նախորդ մրցաշրջանում նա 24 գոլի հեղինակ է դարձել: Նա դա կարող է ամենուրեք անել, և հիանալի կլինի, եթե տեղափոխվի «Արսենալ»:

Վերջիվերջո որոշումն ինքը պետք է կայացնի, այլ ոչ թե թերթերը կամ մարզիչը,- Պոդոլսկու խոսքերն է մեջբերում Polska The Times-ը:

Ավելացնենք, որ 24-ամյա լեհի համար պայքարում է «Մանչեսթեր Սիթին», ով հրաժարվեց Էդիսոն Կավանիին ձեռք բերելու մտքից և այժմ պատրաստ է «Բավարիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրջորեն պայքարել Լևանդովսկու համար: