• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոլ Լամբերտը Պետրովին հրավիրում է իր մարզչական շտաբ

Ստիլիան Պետրով«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը ցանկանում է խաղային կարիերան ավարտած Ստիլիան Պետրովին հրավիրել մարզչական շտաբ:

Հինգշաբթի օրը Պետրովը, ում մոտ 2012 թվականի մարտին հայտնաբերվել էր լեյկեմիա, պաշտոնապես ավարտեց ֆուտբոլային կարիերան: Արդեն հայտնի է, որ Ստիլիանը պատրաստվում է իր ժամանակի մի մասը նվիրել բարեգործական ընկերությանը, որն օգնում է նման հիվանդներին:

Մինչդեռ Լամբերտը չի ցանկանում, որ Պետրովն ընդմիշտ հեռանա ֆուտբոլից:

-Ես նմանատիպ գաղափար ունեմ մտքումս և ցանկանում եմ խոսել նրա հետ իր մարզչական գործունեության մասին: Վստահ չեմ՝ դա կլինի ամբողջական զբաղվածությամբ, թե մասնակի: Այստեղ նրա համար դուռը միշտ բաց է,- հայտնել է Պոլը: ESPN

Հետաքրքիր փաստեր