• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոչետինո․ «Քեյնը չի տեղափոխվի Ռեալ»

Մաուրիսիո Պոչետինո«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն վստահ է, որ իր ակումբին կհաջողվի պահել Հարի Քեյնին, չնայած Մադրիդի «Ռեալի» ունեցած հետաքրքրություններին։

Այս շաբաթ The Telegraph պարբերականը հայտնեց, որ Քեյնը հանդիսանում է «արքայական ակումբի» տրանսֆերային նպատակներից մեկը։

Սակայն Պոչետինոն վստահ է, որ Քեյնը չի գնալ Լուկա Մոդրիչի և Գարեթ Բեյլի ուղով, որոնք Հյուսիսային Լոնդոնից տեղափոխվեցին Մադրիդ։

-Հարի Քեյնը Եվրոպայի, միգուցե նաև աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է։ Եթե մեծ ակումբները հետաքրքրված են նրանով, ապա դա անակնկալ չէ ինձ համար։

Ես գիտեմ, որ Հարին ցանկանում է մնալ այստեղ։ Երբեմն մարզիչը կարող է ասել, որ ֆուտբոլիստը չի վաճառվում, սակայն եթե վերջինս ցանկանա հեռանալ, ապա օրինակները շատ են, դա կիրականանա։

Մեր պարագայում ամեն ինչ լավ է, քանի որ «Տոտտենհեմը» չի ցանկանում վաճառել նրան, իսկ Հարի Քեյնը ցանկանում է մնալ,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հետաքրքիր փաստեր