• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«ՊՍԺ»-ի սեփականատերերը բանակցություններ են սկսել «Տոտտենհեմի» հետ

«ՊՍԺ»-ի սեփականատերերը՝ Qatar Sports Investments-ը, բանակցություններ են սկսել «Տոտտենհեմի» բաժնետոմսերը գնելու նպատակով:

«ՊՍԺ»-ի և QSI-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին անցած շաբաթ հանդիպում է ունեցել «Տոտտենհեմի» իր գործընկեր Դանիել Լևիի հետ, հաղորդում է CBS Sports-ը:

Այս հանդիպումը կրում էր ներածական բնույթ, և թեև բանակցությունները վաղ փուլում են, այնուամենայնիվ, Քաթարից ներդրողների մտադրությունները բավականին լուրջ են։

Արդեն ունենալով պորտուգալական «Բրագայի» 23%-ը՝ QSI-ն ձգտում է բաժնետոմսեր ձեռք բերել մեկ այլ եվրոպական ակումբում և դիտարկում է Պրեմիեր լիգայի այլ ներդրումներ, բացի «Տոտտենհեմից»:

Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է, QSI-ն կապի մեջ չի եղել «Լիվերպուլի» հետ, որի սեփականատերերը նոյեմբերին հայտնել էին ակումբը ամբողջությամբ կամ մասնակի վաճառելու իրենց ցանկության մասին։

Բացի այդ, QSI-ն չի կարող ուղղակիորեն գնել «Տոտտենհեմը», քանի որ ՈՒԵՖԱ-ի կանոններն արգելում են նույն սեփականատիրոջ երկու կամ ավելի ակումբների մասնակցությունը Չեմպիոնների լիգային: