• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«ՊՍԺ»-ն մտադիր չէ հրաժեշտ տալ Իբրահիմովիչին

Զլատան Իբրահիմովիչ«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին բացառել է ակումբի առաջատարների` պաշտպան Տիագո Սիլվայի և հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վաճառքը:

Որոշ տվյալների համաձայն, 31-ամյա շվեդին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին: Սակայն Ֆրանսիայի չեմպիոնները ցանկանում են հաջողության հասնել եվրոգավաթներում Զլատանի հետ միասին:

-Կմնա՞ն արդյոք Տիագո Սիլվան և Զլատան Իբրահիմովիչը: Ես ձեզ արդեն ասել եմ, որ այո: Տիագոյի գործակալը հստակ նշել է դա: Նույնն էլ վերաբերվում է Իբրային:

Մենք վերջերս ենք պայմանագիր ստորագրել Էդինսոն Կավանիի` աշխարհի լավագույն հարձակվողներից մեկի հետ: Նրան շատ ակումբներ էին ցանկանում ձեռք բերել, սակայն նա տեղափոխվեց հենց մեզ մոտ:

Ինչ վերաբերվում է մեր նպատակներին, ապա նրանք առաջվանն են: Մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների Լիգան առաջիկա չորս տարիների ընթացքում,- L’Equipe-ին հայտնել է Ալ-Հելաիֆին:

Հետաքրքիր փաստեր