• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի ակումբները հետաքրքրվում են Ջոել Օբիով

Ջոել ՕբիԻտալական «Ինտերի» կիսապաշտպան Ջոել Օբիի ներկայացուցիչը խոստովանել է, որ Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ հետաքրքրված են իր հաճախորդով:

Մի շարք վնասվածքների պատճառով 22-ամյա նիգերիացին բաց թողեց գրեթե ամբողջ մրցաշրջանը, և չօգնեց իր հավաքականին Աֆրիկայի գավաթի խաղարկությունում: Այդուհանդերձ, չնայած Օբիի բազմաթիվ վնասվածքներին, անգլիական ակումբները ցանկանում են տեսնել նրան իրենց շարքերում:

-Կարող եմ ասել, որ Ջոելով հետաքրքված են Պրեմիեր Լիգայում: Ֆուտբոլիստը բարդ շրջան ունեցավ, բայց հիմա նրա հետ ամեն ինչ կարգին է: Նա կմեկնի «Ինտերի» հետ միջմրցաշրջանային նախապատրաստությանը, իսկ հետո մենք կիմանանք, թե ակումբն ինչ է ուզում:

Օբին ունի գործող պայմանագիր մինչև 2017 թվականը, բայց այս պահից մինչև տրանսֆերային պատուհանի փակումը ոչ ոք չի կարող կռահել, թե ինչ կլինի,- FC Inter News-ին տված հարցազրույցում հայտնել է գործակալ Ռենցո Կոնտրատտոն:

Հավելենք, որ  լուրերի համաձայն, Ջոելին ցանկանում են ձեռք բերել «Նյուքասլը» և «Սանդերլենդը»:

Հետաքրքիր փաստեր