• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի ակումբները հետաքրքրվում են Մովսիսյանի ծառայություններով

Յուրա ՄովսիսյանSky Sports պարբերականի հաղորդմամբ, Պրեմիեր Լիգայի միանգամից մի քանի ակումբներ հետաքրքրվում են Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով:

Մեր հայրենակիցը մոսկովյան ակումբի առաջատարներից է, որտեղ տեղափոխվել է անցած ամառ, և այդ պահից մասնակցել է 35 խաղի՝ դառնալով 20 գոլի հեղինակ:

Աղբյուրի համաձայն, Պրեմիեր Լիգայի ակումբների սկաուտները Յուրայի խաղին կհետևեն Գերմանիա – Հայաստան ընկերական խաղի ժամանակ: Եվ չնայած, որ «Սպարտակը» չի պատրաստվում բաժանվել Մովսիսյանից, անձամբ ֆուտբոլիստը չի թաքցնում իր ամբիցիաները:

-Ես լսել եմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված են Անգլիայում և Գերմանիայում: Եթե ակումբներն առաջարկ անեն, ապա ինձնից ոչինչ կախված չի լինի: «Սպարտակը» գիտի իմ ցանկությունների մասին և բոլոր կողմերը պետք է գոհ լինեն,- ասել է Մովսիսյանը:

Հետաքրքիր փաստեր