• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի ակումբները հետաքրքրված են Էդուարդո Սալվիոյով

Էդուարդո Սալվիո«Բենֆիկայի» կիսապաշտպան Էդուարդո Սալվիոյի գործակալի խոսքերով, իր հաճախորդը մի քանի անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Ներկա պահին 23-ամյա Սալվիոյի ապագան պորտուգալական ակումբում մեծ հարցականի տակ է: Անորոշ իրավիճակից կարող են օգտվել անգլիական ակումբները, որոնք նկատել են արգենտինացու տաղանդը Եվրոպա Լիգայի վերջին խաղարկությունում:

-Հիմա նրա ապագան դեռ անորոշ է: Մենք պետք է խոսենք «Բենֆիկայի» հետ և քննարկենք բոլոր հավանական տարբերակները: Նրանով հետաքրքրված են անգլիական և իտալական ակումբները, և ես կարծում եմ, որ նրանք  այս հարցով արդեն դիմել են «Բենֆիկային»:

Զարմանալի չէ, որ Սալվիոյով հետաքրքրված են գերակումբներ. նա շատ լավ մրցաշրջան անցկացրեց: Հիմա որոշումը «Բենֆիկայինն» է: Էդուարդոն պատրաստ է տեղափոխվել այլ ակումբ,- ֆուտբոլիստի ներկայացուցիչ Ագուստին Խիմենեսի խոսքերն է մեջբերում O Jogo-ն: