• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի մարզիչները մրցաշրջանի լավագույն ձեռքբերում են համարել Ալվարո Նեգրեդոյին

Ալվարո ՆեգրեդոՊրեմիեր Լիգայի գլխավոր մարզիչներն ընթացիկ մրցաշրջանի լավագույն ձեռքբերում են համարել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար, ով «Սևիլիայից» «Սիթի» տեղափոխվելուց հետո դարձել է 23 գոլի հեղինակ, քվեարկել են մարզիչների 59%-ը:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Անգլիայի բարձրագույն առաջնության մարզիչները քվեարկել են նաև այլ անվանակարգերի համար: Օրինակ՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին:

Լավագույն մարզիչների եռյակում տեղ են գտել «Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին և Մաուրիսիո Պոչետինոն՝ «Սաութհեմպտոնից»: