• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրին ընդառաջ (անոնս)

PreviewՕգոստոսի 29-ին կմեկնարկի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրը, որը կանցնի երկու օր։ 8 հանդիպում կկայանա շաբաթ օրը, ևս երկուսը՝ կիրակի: Ձեզ ենք ներկայացնում 4-րդ տուրի անոնսը:

«Նյուքասլ Յունայթեդ» – «Արսենալ» 29.08.15, 15:45

Այս երկու թիմերն էլ նախորդ տուրում գոլազուրկ հանդիպումներ անցկացրեցին: «Նյուքասլում» իր նորամուտը նշեց Ֆլորիան Տովենը: Բացի այդ, «Նյուքասլն» այս շաբաթվա ընթացքում հանդիպում անցկացրեց` Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում և 4:1 հաշվով հաղթեց «Նորթհեմպտոնին»: Այդ խաղում գոլերից մեկը հեղինակեց նույն Տովենը: «Արսենալը» կարծես թե վերջնականապես հրաժարվեց Կարիմ Բենզեմային գնելու մտքից: Ամեն դեպքում տրանսֆերային պատուհանի փակվելուն դեռևս մի քանի օր կա, իսկ այդ ընթացքում շատ նոր իրադարձություններ կարող են տեղի ունենալ:

Մեր կանխատեսումը՝ 0-2

«Աստոն Վիլլա» – «Սանդերլենդ» 29.08.15, 18:00

«Աստոն Վիլլան» նախորդ տուրում պարտվեց «Կրիստալ Փելեսին», իսկ այս շաբաթվա ընթացքում Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում 5:3 հաշվով հաղթեց «Նոթս Քաունթիին»: Իր գոլերի հաշիվն բիրմինգհեմյան ակումբում բացեց թիմի նորեկ, երիտասարդ Ադամա Տրաորեն: «Սանդերլենդը» կարողացավ խոշոր հաշվով առավելության հասնել «Էկսեթեր Սիթիի» նկատմամբ` 6:3 հաշվով: Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ջերմեյն Դեֆոն: Իսկ Պրեմիեր Լիգայի նախորդ տուրում Դիկ Ադվոկատի սաները ոչ-ոքի խաղացին «Սուոնսիի» հետ:

Մեր կանխատեսումը՝ 2-3

«Բորնմուտ» – «Լեսթեր Սիթի» 29.08.15, 18:00

«Բորնմուտը» նախորդ տուրում «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում սենսացիոն հաշվով հաղթանակ տարավ «Վեստ Հեմի» նկատմամբ`3։4: Դա թիմի առաջին հաղթանակն էր Պրեմիեր Լիգայի պատմության մեջ: Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Քալլում Ուիլսոնը: Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում էլ «Բորնմուտն» արտագնա խաղում 4:0 հաշվով առավելության հասավ «Հարթլպուլ Յունայթեդի» նկատմամբ:

«Լեսթերը» նախորդ տուրում ոչ-ոքի խաղաց «Տոտտենհեմի» հետ: Հաշվի առնելով առաջին երկու տուրերում տարած հաղթանակներն, ու այս խաղում հաշվի մեջ պարտվելու հանգամանքները` Կլաուդիո Ռանիերին պետք է գոհ լինի իր սաների ցուցադրած խաղից: Հատկապես գերազանց խաղ է ցուցադրում ալժիրցի եզրային հարձակվող Ռիյադ Մահրեզը: Մահրեզն այս մրցաշրջանում կայացած 3 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ: Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում էլ «Լեսթերը» հաղթեց «Բյուրիին»՝ 4:1 հաշվով: Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Լեսթերի» ակադեմիայի սան Ջո Դոդոն:

Մեր կանխատեսումը՝ 2-2

«Չելսի» – «Կրիստալ Փելես» 29.08.15, 18:00

«Չելսին» նախորդ տուրում կարողացավ հաղթել «Վեստ Բրոմվիչին»: Այդ խաղում հիանալի նորամուտ ունեցավ իսպանացի Պեդրո Ռոդրիգեսը, ով դարձավ գոլի և գոլային փախանցման հեղինակ: Բացի դրական պահերից, այդ խաղում եղավ նաև բացասական դրվագ, որն առընչություն ունի առաջիկա խաղի հետ: «Չելսիի» ավագ Ջոն Թերրին որակազրկված է: «Չելսիի» համար բացասական է նաև այն, որ «Էվերթոնը» մերժել է Ջոն Սթոունսին գնելու 4-րդ առաջարկ: «Կրիստալ Փելեսն» Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում հաղթեց «Շրուսբերի Թաունին» 4:1 հաշվով, բայց դա կարողացավ անել միայն 120 րոպեների ընթացքում։

Մեր կանխատեսումը՝ 1։0

«Լիվերպուլ» – «Վեստ Հեմ Յունայթեդ» 29.08.15, 18:00

Երկու թիմերն էլ նախորդ տուրում չկարողացան 3 միավոր վաստակել: «Վեստ Հեմն» ընդհանրապես ձախողվեց սեփական հարկի տակ, իսկ «Լիվերպուլի» խաղը լավ տպավորություն թողեց: Հատկապես այն, թե ինչպես են սկսել համագործակցել թիմի կիսապաշտպաններն ու հարձակվող Կրիստիան Բենտեկեն:

Մեր կանխատեսումը՝ 2։0

«Մանչեսթեր Սիթի – «Ուոթֆորդ» 29.08.15, 18:00

«Մանչեսթեր Սիթին» նախորդ տուրում կարողացավ առավելության հասնել «Էվերթոնի» նկատմամբ: Այդ խաղին հայտավորված էր թիմի նորեկ` արգենտինացի կենտրոնական պաշտպան Նիկոլաս Օտամենդին, բայց նա խաղաժամանակ չստացավ: Հատկանշական է, որ այս մրցաշրջանի արդեն կայացած 3 խաղերում «Սիթին» գոլ բաց չի թողել, իսկ Կոմպանի-Մանգալա պաշտպանների զույգը գերազանց է գործում: «Ուոթֆորդը» նախորդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սաութհեմպտոնի» հետ: Իսկ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում թիմը պարտվեց «Պրեստոնին» 1:0 հաշվով: Այդ խաղում դաշտից հեռացվեց թիմի նորեկ Միգել Բրիտոսը:

Մեր կանխատեսումը՝ 2։0

«Ստոկ Սիթի» – «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» 29.08.15, 18:00

«Ստոկ Սիթին» նախորդ տուրում ևս ոչ-ոքի խաղաց «Նորվիչի» հետ: Այդ խաղում իր նորամուտը նշեց Ջերդան Շաքիրին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Իսկ Անգլիական լիգայի գավաթի խաղում «Ստոկը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում կարողացավ առավելության հասնել «Լուտոն Թաունի» նկատմամբ: «Վեստ Բրոմվիչը» նախորդ տուրում չնայած պարտությանը` լավ հանդիպում անցկացրեց: Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում էլ Տոնի Պյուլիսի սաները հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում կարողացան առավելության հասնել «Պորտ Վեյլի» նկատմամբ:

Մեր կանխատեսումը՝ 1։1

«Տոտտենհեմ Հոտսպուր» – «Էվերթոն» 29.08.15, 20:30

Այս խաղը տուրի կենտրոնական դիմակայությունն է: «Տոտտենհեմը» խաղին մոտենում է ավելի թարմ ուժերով, քանի որ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում խաղ չի անցկացրել, իսկ ահա «Էվերթոնը» դժվարին խաղում կարողացել է հաղթանակի հասնել «Բարնսլիի» նկատմամբ: Ընդ որում այդ խաղի ընթացքում «Էվերթոնը» պարտվում էր «Բարնսլիին» 2:0 հաշվով: «Տոտտենհեմը» նոր ֆուտբոլիստի է ձեռք բերել: Թիմի շարքերը համալրել է «Բայերի» հարձակողական ոճի կիսապաշտպան Սոն Հին Մինը:

Մեր կանխատեսումը՝ 2։1

«Սաութհեմպտոն» – «Նորվիչ Սիթի» 30.08.15, 16:30

«Սաութհեմպտոնը» զարմանալիորեն դուրս մնաց Եվրոպա Լիգայից` չկարողանալով երկխաղյա դիմակայությունում հաղթել «Միդյուլանդին»: «Նորվիչը» հաղթել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության իր խաղում` առավելության հասնելով «Ռոտերհեմի» նկատմամբ (2:1):

Մեր կանխատեսումը՝ 0։1

«Սուոնսի Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» 30.08.15, 19:00

«Մանչեսթեր Յունայթեդը» Բելգիայում 4:0 հաշվով հաղթելով տեղի «Բրյուգեին»՝ կարողացավ տեղ վաստակել Չեմպիոնների Լիգայի 2015-2016 մրցաշրջանի խմբային փուլում: Այդ խաղում բավականին երկար դադարից հետո կարողացավ գոլի հեղինակ դառնալ թիմի ավագ Ուեյն Ռունին, ով հեթ֊տրիկ ձևակերպեց: «Սուոնսին» Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Յորք Սիթիի» նկատմամբ:

Մեր կանխատեսումը՝ 1։1

Վերլուծությունը՝ Միրո Ալեքսանյանի

Հետաքրքիր փաստեր