• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՊՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների անունները

Ազար ՍուարեսՊրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (ՊՖԱ) հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի և տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի թեկնածուների անունները:

«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան, «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը և «Լիվերպուլի» փլեյմեյքեր Ֆիլիպե Կոուտինյոն առաջադրվել են միանգամից երկու մրցանակի համար:

Մեծերի համար մրցանակի թեկնածուների ցուցակը լրացնում են Ալեքսիս Սանչեսն՝ «Արսենալից» և Դիեգո Կոստան՝ «Չելսիից», իսկ երիտասարդներինը՝ «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան և «Լիվերպուլի» վինգեր Ռահիմ Ստերլինգը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվեց Էդեն Ազարը, իսկ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հասավ «Լիվերպուլի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսին:

Հաղթողներին կորոշեն հենց ֆուտբոլիստները, որոնց անունները հայտնի կդառնա ապրիլի 26-ին:

2015թ-ի տարվա ֆուտբոլիստ մրցանակի թեկնածուները.

Դիեգո Կոստա
Դավիդ դե Խեա
Ֆիլիպե Կոուտինյո
ԷդենԱզար
Հարի Քեյն
Ալեքսիս Սանչես

2015թ-ի տարվա երիտասարդ ֆուտբոլիստ մրցանակի թեկնածուները.

Տիբո Կուրտուա
Ֆիլիպե Կոուտինյո
Դավիդ դե Խեա
Էդեն Ազար
Հարի Քեյն
Ռահիմ Ստերլինգ

Հետաքրքիր փաստեր