• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջանֆրանկո Ձոլան կարող է գլխավորել «Չելսին»

Ջանֆրանկո Ձոլա«Չելսիի» հաջորդ մարզչի հնարավոր թեկնածուների թիվը անակնկալ կերպով համալրեց «կապույտների» նախկին ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլան, ով այժմ գլխավորում է «Ուոթֆորդը»:

Ինչպես հայտնի է, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ Խոսեպ Գվարդիոլայի հետ, ով արդեն պայմանագիր է ստորագրել Մյունխենի «Բավարիայի» հետ:

Այժմ «Չելսին» դարձյալ փնտրում է Ռաֆայել Բենիտեսին փոխարինող: Daily Mirror-ի հաղորդմամբ «ազնվականների» ուշադրության կենտրոնում հայտնվել է Ջանֆրանկո Ձոլան:

«Կապույտները» հետաքրքրվում են նաև Ֆրենկ Ռայկարդով, ով օրեր առաջ հեռացվեց Սաուդյան Արաբիայի գլխավոր մարզչի պաշտոնից, «Մադրիդի Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոով, Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպով, «Սուոնսիի» մարզիչ Միքայել Լաուդրոպով և «Ատլետիկոյի» մարզիչ Միմեոնեով: