• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեկ Բուտլանդը հաստատել է, որ հունվարին մերժել է «Չելսիին»

Ջեկ Բուտլանդ«Բիրմինգհեմի» 19-ամյա դարպասապահ Ջեկ Բուտլանդը հաստատել է, որ հունվարին նա մերժել է «Չելսիի» առաջարկը:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը մամուլում տարածվեց տեղեկություն այն մասին, որ անգլիացի տաղանդավոր խաղացողի համար պայքարի մեջ է մտել նաև «Չելսին»:

Մինչդեռ Ջեկը տեղափոխվեց «Ստոկ Սիթի» 3.5 մլն ֆունտով, որից հետո անմիջապես վարձավճարով վերադարձավ «Բիրմինգհեմ» մինչև մրցաշրջանի ավարտը: Այնուամենայնիվ, այժմ Բուտլանդը կարող է հաստատել, որ «Չելսին» իսկապես առաջարկ է արել նրան ձեռք բերելու համար:

-Բավականին անհարմար ստացվեց, քանի որ «Չելսիի» մի քանի խաղացողներ արդեն հարցրել էին իմ իրավիճակի մասին: Սակայն նրանք հասկացան այն, ինչ ես բացատրեցի նրանց: «Չելսին» ֆանտաստիկ ակումբ է, և ես երջանիկ կլինեի «այո» պատասխանել նրանց: Սակայն ես չեմ զգում, որ նրանք ի վիճակի են երաշխավորել իմ մշտական խաղային պրակտիկան:

Չէի զգում, որ դա ինձ ձեռնտու է, այդ իսկ պատճառով շնորհակալություն հայտնեցի նրանց և պատասխանեցի, որ դա ինձ համար չի: Հնարավոր է՝ ապագայում մեզ մոտ ինչ-որ բան կստացվի,- հայտնել է Բուտլանդը Daily Mirror-ին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր