• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեյմի Կարագեր. «Սուարեսի հարցում չպետք է սխալվել, ինչպես Տորրեսի հարցում եղավ»

Ջեյմի Կարագեր և Լուիս ՍուարեսՄամուլն ակտիվորեն քննարկում է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի հնարավոր տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ»: Դրա համար 2 պատճառ կա. ակումբի անբավարար ելույթները և Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից 10 խաղով որակազրկվելը:

-Լուիս Սուարեսը չի կարող միշտ «Լիվերպուլում» մնալ, չնայած այն բանի, որ ակումբը նրան աջակցում է ցանկացած իրավիճակում: «Լիվերպուլը», եթե ցանկանա, կարող է պահել նրան, քանի որ Լուիսն անցած տարի է նոր պայմանագիր ստորագրել: Բայց խնդիրը նրանում է, որ մենք արդեն նման իրավիճակում եղել ենք, երբ պահել ենք դժգոհ ֆուտբոլիստին. խոսքը Տորրեսի դեպքի մասին է, որն անհաջողությամբ ավարտվեց,- ասում է Կարագերը:

Պաշտպանի կարծիքով, նման իրավիճակում ֆուտբոլիստն իր ուժերի չափով չի խաղում, և պետք է նման դեպքում վաճառել աստղային ֆուտբոլիստին և առավելագույն շահույթ ստանալ:

-Ֆերնանդոն երկար ժամանակ չէր ցուցադրում իր առավելագույն հնարավորությունը, ահա թե ինչու էր սխալ նրան պահելը: Սուարեսի հարցում պետք է նման սխալ թույլ չտալ: Ես չեմ ասում, որ Լուիսի հետ նույնը կլինի, բայց պետք է զգուշանալ:

Եթե «Լիվերպուլը» որոշի բաց թողնել Սուարեսին, ապա պետք է նրա վաճառքից մեծ գումարներ ստանա: Եկեք ընդունենք, որ իր ակումբը Պրեմիեր Լիգայում 7-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Սուարեսը հանդիսանում է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը: Անմտություն կլիներ մտածել, որ նրանով ոչ մի այլ ակումբ չի հետաքրքրվում,- Ջեյմիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր