• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջենկինսոն. «Նոր պայմանագիրը խոսում է իմ հավատարմության մասին»

Կարլ Ջենկինսոն«Արսենալի» աջ պաշտպան Կարլ Ջենկինսոնը հայտնել է, որ նոր պայմանագիրը հաստատում է իր հավատարմությունը «Արսենալին»: Ֆուտբոլիստը իր ապագան կապում է միայն «զինագործների» հետ:

20-ամյա Ջենկինսոնը մեկն է այն հինգ ֆուտբոլիստներից, ովքեր այս շաբաթ երկարացրեցին իրենց պայմանագրերը ակումբի հետ:

-Խոստովանում եմ. ես ուրախությունից յոթերրորդ երկնքում եմ, ես շատ ուրախ եմ: Իմ ապագան տեսնում եմ միայն այստեղ և ես ուրախ եմ, որ ակումբն էլ է այդպես մտածում:

Նոր պայմանագրի ստորագրումը ցույց է տալիս իմ հավատարմությունը: Իմ համար ակնհայտ է, որ մարդիկ վստահում և հույս են կապում ինձ հետ և ես պետք է արդարացնեմ այն,- «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ջենկինսոնը: