• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջերարդ. «Հուսով եմ, որ Սուարեսը բաց կթողնի մեր դեմ խաղը»

Սթիվեն Ջերարդ Լուիս ՍուարեսԱնգլիայի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը հույս է հայտնել, որ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը վնասվածքի պատճառով բաց կթողնի աշխարհի առաջնությունում իրենց դեմ խաղը:

Ինչպես գիտենք, խմբային փուլում անգլիացիները կմրեցն Ուրուգվայի հավաքականի դեմ, և չի բացառվում, որ այդ խաղում կորոշվի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը: Անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել «Լիվերպուլում» Ջերարդի թիմակից Լուիս Սուարեսը: Եվ Սթիվենը հուսով է, որ Լուիսը չի ապաքինվի մինչև հունիսի 19-ը:

-Եթե անկեղծ իմ կարծիքը հայտնեմ, ապա Սուարեսի բացակայությունը Ուրուգվայի դեմ խաղում մեզ համար օգտակար կլինի: Սակայն իմանալով Լուիզին՝ հասկանում եմ, որ աշխարհի առաջնությանը չմասնակցելը մեծ հարված կլինի նրա համար: Ես չեմ ցանկանում, որ իմ կոլեգաներից որևէ մեկը լուրջ վնասվածք ստանա:

Ցավալի կլինի, որ նա չկարողանա ապաքինվել և օգնել իր երկրի հավաքականին: Սակայն մյուս կողմից նրա բացակայությունը կարող է օգնել մեզ,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Daily and Sunday Express-ը: