• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջերմեյն Ջենաս. «Կմնամ «ՔՊՌ»-ում, եթե անգամ լքենք Պրեմիեր Լիգան»

Ջերմեյն ՋենասՀետևելով Հարի Ռեդնապին՝ «Քուինս Պարկ Ռեյնջերսում» մնալու ցանկություն է հայտնել կիսապաշտպան Ջերմեյն Ջենասը:

Հունվարին «Տոտտենհեմից» տեղափոխվելուց հետո «ՔՊՌ»-ի գործերը եթե ինչ-որ չափով լավացան, ապա շատ քիչ: Մրցաշրջանի ավարտից 6 տուր առաջ «ռեյնջերներին» 7 միավոր է բաժանում 17-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդից»:

Այնուամենայնիվ, Ջենասը չի պատրաստվում հանձնվել և մտադիր է ամեն ինչ անել թիմին Պրեմիեր Լիգայում պահելու համար: Եթե անգամ «ՔՊՌ»-ն դուրս մնա Պրեմիր Լիգայից, Ջենասը չի լքի «ռեյնջերներին»:

-Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հանդես գալ Պրեմիեր Լիգայում, սակայն ես երջանիկ եմ «ՔՊՌ»-ում: Ակումբը և երկրպագուներն ինձ լավ ընդունեցին,- London Evening Standard-ին տված հարցազրույցում ասել է Ջենասը:

31-ամյա Ջենասը նաև ցանկություն է հայտնել վերադառնալ Անգլիայի հավաքական, որտեղ նա հանդես է եկել 2009թ-ին:

-Քանի դեռ ես լավ մարզավիճակում եմ և բավարար մակարդակով ֆուտբոլ եմ խաղում, կցանկանայի, որ մարզիչը ինձ հրավիրեր,- ավելացրել է Ջենասը:

Հետաքրքիր փաստեր