• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջիբրիլ Սիսեն կարող է վերջնականապես տեղափոխվել Քաթար

Ջիբրիլ ՍիսեՔաթարի «Ալ-Գարաֆան» մտադիր է գնել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Ջիբրիլ Սիսեի տրանսֆերը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը 31-ամյա ֆրանսիացին անցկացրել է հենց այս արաբական ակումբում և, ականատեսների հավաստմամբ, լավ տպավորություն է թողել իր խաղով: Հիմա «Ալ-Գարաֆան» պատրաստվում է ձեռք բերել Սիսեյի տրանսֆերն ամբողջությամբ:

Աղբյուրի տեղեկության համաձայն, Պրեմիեր Լիգան լքելուց հետո «ՔՊՌ»-ն իր առջև խնդիր է դրել կրճատել աշխատավարձի չափը և պատրաստ է հրաժեշտ տալ թանկարժեք վետերանին, ում պայմանագիրը դեռևս մեկ տարի ուժի մեջ է:

Ընդ որում, լոնդոնցիների գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ցանկանում է կրկին վարձավճարով վերցնել «Տոտտենհեմի» կիսապաշտպան Անդրոս Թաունսենդին, ով դարձավ թիմի սակավաթիվ պայծառ կետերից մեկն այս  անհաջող մրցաշրջանում: