• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոլեոն Լեսկոտը կարող է վերադառնալ «Էվերթոն»

Ջոլեոն Լեսկոտ«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտը պատրաստ է քննարկել «Էվերթոն» վերադառնալու տարբերակը, սակայն միայն այն դեպքում, եթե մերսիսայդցիների ղեկին մնա Դևիդ Մոյեսը:

30-ամյա անգլիացին դժգոհել էր ոչ մշտական խաղային պրակտիկայից և խոստովանել, որ մտածում է ակումբը փոխելու մասին:

Ինչպես հաղորդում է talkSPORT-ը, Լեսկոտը պատրաստ է դիտարկել «Էվերթոն» վերադառնալու տարբերակը, որտեղից էլ 2009թ-ին տեղափոխվեց «Սիթի»: Սակայն լիվերպուլցիները իրենց նախկին խաղացողին վերադարձնելու հնարավորություն չեն ունենա, եթե չկարողանան ակումբում պահել Դևիդ Մոյեսին, ում պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո:

Հաղորդվում է, որ «Սիթին» պատրաստ է Լեսկոտին բաց թողնել ընդամենը 4 մլն ֆունտով:

Հիշեցնենք, որ  2009թ-ին «քաղաքայինները» Ջոլեոնի համար վճարեցին 22 մլն ֆունտ:

Հետաքրքիր փաստեր