• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոնջո Շելվին 4 տարվա պայմանագիր ստորագրեց «Սուոնսիի» հետ

Ջոնջո Շելվի«Սուոնսի Սիթին» պաշտոնապես հայտնել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջոնջո Շելվիի ձեռքբերման մասին: Գործարքը ուելսյան ակումբի համար արժեցել է 5 մլն ֆունտ:

Անգլիայի երիտասարդական հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը «կարապների» հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել: Հաղորդվում է, որ բացի 5 մլն ֆունտը, «Լիվերպուլը» լրացուցիչ գումարներ կստանա, եթե Ջոնջոն հաջող հանդես գա «Սուոնսիում»:

Ջոնջոն դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Միքայել Լաուդրուպի թիմի չորրորդ նորեկը:

Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանում Շելվին «կարմիրների» կազմում մասնակցել է 32 հանդիպման, որից 10-ը՝ Եվրոպա Լիգայում: Անցած տարվա հոկտեմբերին Ջոնջոն իր նորամուտը նշեց նաև Անգլիայի ազգային հավաքականում: