• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջոնսոն. «Լիվերպուլը» միայն Սուարեսը չէ»

Ջոնսոն և Սուարես«Լիվերպուլի» պաշտպան Գլեն Ջոնսոնը հայտնել, որ իրենք կախված չեն Սուարեսից:

Ուրուգվացին արդեն աչքի է ընկել 10 գոլով, այն դեպքում, երբ «Լիվերպուլի» մյուս խաղացողները միասին խփել են ընդամենը 6 գնդակ: Սակայն Ջոնսոնի կարծիքով թիմը կախված չէ Սուարեսից, ինչպես դա փորձում են ցույց տալ թերթերը:

-Մենք կախված չենք Սուարեսից: Իհարկե, նա մեր հիմնական հարձակվողն է, սակայն գոլեր հեղինակելը յուրաքանչյուր հարձակվողի պարտականությունն է,- ասել է Ջոնսոնը:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը Պրեմիեր Լիգայի 13 տուրում խփած 10 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Իսկ «Լիվերպուլում» նա անհասանելի է երկրորդ տեղում գտնվող Սթիվեն Ջերարդի համար, ում հաշվին կա երկու գնդակ: Daily Mail