• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջորջինո Վեյնալդումը տեղափոխվեց «Նյուքասլ»

Ջորջինո Վեյնալդում«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է ՊՍՎ-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջորջինո Վեյնալդումին գնելու մասին: Այս տրանսֆերի արժեքը գնահատվում է 14,7 մլն ֆունտ:

24-ամյա Վեյնալդումը հինգ տարվա պայմանագիր է ստորագրել «կաչաղակների» հետ և դարձել է այս ամառվա ընթացքում Սթիվ Մաքլարենի թիմի առաջին նորեկը: Այս ձեռքբերումն արժեքով երրորդ ամենաթանկն էր «Նյուքասլի» պատմություն մեջ՝ լեգենդար Մայքլ Օուենից և Ալան Շիրերից հետո:

Ջորջինոն ՊՍՎ-ում էր 2011 թվականից: Այդ ընթացքում մասնակցել է 152 խաղի և դարձել է 56 գոլի հեղինակ: Նախորդ մրցաշրջանում էյնթհովենյան ակումբը դարձավ երկրի չեմպիոն, իսկ Վեյնալդումը ճանաչվեց Հոլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Ջորջինոյին «Սեյնտ Ջեյմս Պարկում» հարմարվելուն կօգնեն իր հայրենակիցներ Թիմ Կրուլը, Դարիլ Յանմատը, Վյուրնոն Անիտան և Սիմ Դե Յոնգը:

-Ես շատ ուրախ եմ «Նյուքասլի» ֆուտբոլիստ դառնալու համար: Ես զգացի, որ տեղափոխության համար ճիշտ ժամանակն է: Այստեղ կան հոլանդացի մի քանի ֆուտբոլիստներ, որոնց ես շատ լավ եմ ճանաչում:

Ես գիտեմ, որ ակումբը հիանալի մարզադաշ և հիանալի երկրպագուներ ունի: Անհամբերությամբ սպասում եմ դաշտ դուրս գալուն,- ասել է Վեյնալդումը: