• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջո Բարտոնը ցանկանում է խաղալ «Էվերթոնում»

Ջո Բարտոն«Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ջո Բարտոնը ցանկություն է հայտնել տեղափոխվել «Էվերթոն»:

Անցած մրցաշրջանն ամբողջությամբ 30-ամյա կիսապաշտպանն անցկացրել է «Մարսելում», սակայն տրանսֆերն ամբողջությամբ  գնելը ֆրանսիական ակումբը չկարողացավ իրականացնել: Միևնույն ժամանակ Բարտոնը չի պատրաստվում մնալ «ՔՊՌ»-ում:

Ներկա պահին Ջոն զբաղված է նոր ակումբ փնտրելով: Իր գործակալն արդեն հանդիպել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին և հայտնել, որ Բարտոնը պատրաստ է ավելի ցածր աշխատավարձ ստանալ հանուն «Գուդիսոն Պարկ» տեղափոխվելուն:

-Ես խոսել եմ Ռոբերտոյի հետ,  որպեսզի իմանամ, արդյոք նա կհետաքրքրվի Ջոյով: Ես նրան ասացի, որ Ջոն ցանկանում է «Էվերթոն» տեղափոխվել, և որ իրենց ակումբը միակն է, հանուն որի նա պատրաստ է գումար կորցնել,- գործակալ Վալի Մաքեյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: