• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռամիրեսի գործակալը չի բացառում իր հաճախորդի տեղափոխությունն «Ինտեր»

Գաստոն Ռամիրես«Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսի գործակալը խոստովանել է, որ չի բացառում իր հաճախորդի տեղափոխությունը Միլանի «Ինտեր»:

Օրերս լուրեր էին հայտնվել այն մասին, որ մեկ տարի Անգլիայում անցկացնելուց հետո, Ռամիրեսը կարող է վերադառնալ Ա Սերիա: Սակայն ֆուտբոլիստն «Ինտերի» հետաքրքրության մասին դեռևս տեղյակ չէ:

-Ես անձամբ չեմ շփվել «Ինտերից» որևէ մեկի հետ, բայց ակումբները կարող են բանակցել միմյանց հետ: Հնարավո՞ր է տեղափոխությունը: Ես վստահ եմ, որ ամեն ինչ էլ հնարավոր է, եթե դրա համար կա գումար: Ռամիրեսի համար անգլիական ակումբը շատ զոհողությունների է գնացել, այդ պատճառով էլ, եթե նա դուր է գալիս «Ինտերին», ապա իտալական ակումբը պետք է մեծ գումար վճարի նրա համար:

-Իտալիան Ռամիրեսի սրտում է, սակայն ես չեմ սիրում խոսել այն բաների մասին, որոնք հեռու են հստակությունից: Եթե առաջարկ լինի, մենք այն կքննարկենք,- Ilsussidiario-ի հետ հարցազրույցում հայտնել է գործակալ Պաբլո Բետանկուրը:

Հետաքրքիր փաստեր