• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռայան Գիգգսը և Ֆիլ Նևիլն ընդգրկվել են Մոյեսի մարզչական շտաբում

Ռայան Գիգգս և Ֆիլ Նևիլ«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է կիսապաշտպան Ռայան Գիգգսին խաղացող մարզչի պաշտոնում նշանակելու մասին: «Օլդ Թրաֆորդ» է վերադառնում նաև Ֆիլ Նևիլը, ով կզբաղվի առաջին թիմի մարզչի պարտականություններով:

Հաջորդ տարի Գիգգսն ՈՒԵՖԱ-ի պրոֆեսիոնալ մակարդակի մարզչական որակավորում պետք է ստանա: Մինչ այդ, ուելսցի վետերանը շարունակում է փորձ ձեռք բերել արդեն որպես Դևիդ Մոյեսի օգնական:

-Ես գոհ եմ, որ Ռայանը համաձայնել է դառնալ խաղացող մարզիչ: Իր հաջողությունը և խաղին հարմարվելու ունակությունը տարիների ընթացքում իր համար անգերազանցելի հեռանկարներ են ապահովել ժամականակից խաղերում: Իր կարիերան շատ երիտասարդ ֆուտբոլիստների համար մեծ ոգեշնչում է, և ես վստահ եմ՝ նա և ֆուտբոլիստներն օգուտ կքաղեն Ռայանի այս նոր դերից,- Մոյեսի խոսքերն է մեջբերում «Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Բացի 39-ամյա Գիգգսը, «Յունայթեդի» նոր մարզչին կօգնի նաև Նևիլի կրտսեր եղբայրը, ով այս տարի «Էվերթոնում» ավարտեց կարիերան: Այս նշանակումը դեռևս պաշտոնապես հաստատված չէ, բայց Անգլիայի հեղինակավոր աղբյուրները հայտնում են այս մասին որպես արդեն իրականացված գործարք:

Ֆիլն «Օլդ Տրաֆորդում» 11 մրաշրջանում անցկացրել է 385 խաղ: Նևիլը շատ լավ ծանոթ է Մոյեսին, ում հետ 7 տարի համատեղ աշխատել է «Էվերթոնում»:

Հետաքրքիր փաստեր