• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռայան Գիգգսը 40 տարեկան է (տեսանյութ)

Ռայան ԳիգգսԱյսօր «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգգսը դարձավ 40 տարեկան: Ուելսցի ֆուտբոլիստի 5-րդ տասնամյակի մուտքը խոսում է նրա ֆուտբոլային երկարակեցության մասին:

Քիչ չեն եղել դեպքերը, երբ նրա անունը դուրս է եկել ֆուտբոլից և մտել այլ ոլորտներ: Գիգգսը ծիծաղում է, երբ նրան հիշեցնում են այդ մասին, անգամ կատակում են, որ «Սիմփսոններում» հայտնվելն ավելի հիշարժան իրադարձություն է, քան հաղթանակը Չեմպիոնների Լիգայում:

Ռայանն իր տարեդարձից երկու օր առաջ մասնակցեց Չեմպիոնների Լիգայում «Բայերի» դեմ խաղին, որում «մանկունյանցիները» ջախջախիչ հաղթանակ տարան: Անգլիայի գործող չեմպիոն Գիգգսը Պրեմիեր Լիգայի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է:

Ռայանն արդեն 26 տարի է, ինչ «Յունայթեդում» է: Նա «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է ավելի քան 950 պաշտոնական հանդիպումների և դարձել 100-ից ավելի գոլերի հեղինակ: 2013թ-ի մայիսի 19-ին Գիգգսը դարձավ առաջին և առայժմ միակ ֆուտբոլիստը, ով 13 անգամ դարձել է Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի չեմպիոն: Գիգգսը նաև միակ ֆուտբոլիստն է, ով գոլեր է խփել Պրեմիեր Լիգայի բոլոր մրցաշրջաններում: Նա նաև առաջինն է, ով Չեմպիոնների Լիգայի 11 մրցաշրջանում գոլերի հեղինակ է դարձել: 2013թ-ի մարտի 5-ին «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայում դաշտ դուրս գալով՝ նա նշեց իր կարիերայի 1000-րդ խաղը:

Այսօր էլ Ռայան Գիգգսը շարունակում է խաղալ և շարունակում է ուրախացնել ֆուտբոլասերներին: