• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռայան հրաժարվել է նոր պայմանագրից

«Բրենթֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան մերժել է իր ակումբի նոր պայմանագրի առաջարկը։

27 ամյա Ռայան «Բրենթֆորդի» կազմում իր հիանալի խաղով գրավել է մի շարք գրանդ ակումբների ուշադրությունը, այդ թվում՝ «Չելսիի», «Տոտտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի»:

Այս մրցաշրջանի ավարտից հետո Դավիթի պայմանագրի ավարտին կմնա ընդամենը 12 ամիս, և առայժմ «մեղուների» բոլոր փորձերը՝ լուծելու այս խնդիրը, ապարդյուն են։

«Չեմ կարծում, որ ճիշտ ժամանակն է պայմանագիր կնքելու համար: Ես շատ երջանիկ եմ և այս պահին մտածում եմ այն ​​ամենի մասին, ինչ կարող եմ անել թիմի համար և փորձել դուրս գալ Եվրոպա»:

«Ինձ նոր պայմանագիր առաջարկեցին անցյալ տարի և նորից հունվարին, բայց մենք չհամաձայնեցինք: Ես կցանկանայի տեսնել, թե ինչ կլինի ամռանը, բայց ես երջանիկ եմ «Բրենթֆորդում»:

«Նոր պայմանագիրն այս պահին երկրորդական է, և ամենակարևորը թիմն ու հանդիպումներն են, կտեսնենք, թե ինչ կլինի մայիսին»:

«Դուք երբեք չգիտեք, թե ինչ է սպասվում ձեզ: Ես ոչինչ չեմ կարող ասել այն մասին, թե ինչ կլինի ամռանը: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ կլինի շաբաթ օրը», – Ռայայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: