• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռայան Նելսեն. «Զարմացած եմ մեր արդյունքից»

Ռայան Նելսեն«Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Ռայան Նելսենը խոստովանել է, որ զարմացած է թիմի արդյունքից. 16 տուրում ոչ մի հաղթանակ:

Այս պահին «ռեյնջերները» 48 հնարավորից հավաքել են միայն 7 միավոր և գտնվում են մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Թիմը չի կարողանում հաղթանակ տոնել, չնայած որ ունի այնպիսի մարզիչ, ինչպիսին Հարի Ռեդնապն է:

Նելսենը զարմացած է այդ արդյունքից, հատկապես որ խաղը այդքան էլ վատ չէ:

-Իհարկե, այստեղ ոչ մի հաճելի բան չկա: Եթե անկեղծ՝ ուղղակի զարմանալի է:

Շատ քիչ խաղերում ենք զիջել մրցակցին, սակայն միշտ արդյունքում մենք կամ պարտվել ենք կամ ոչ-ոքի ենք խաղացել,- Նելսենի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: