• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտեսն ընտրություն է կատարում Լուիզի և Ակեի միջև

Ռաֆայել Բենիտես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի «Ռուբինի» հետ պատասխան խաղում նա պատրաստվում է ձախ պաշտպանի դիրքում խաղացնել Դավիդ Լուիզին կամ Նատան Ակեին:

Չորեքշաբթի օրն «ազնվականները» մեկնեցին Մոսկվա՝ տանը թողնելով Էշլի Քոուլին և Ռայան Բերտրանդին, որոնց անհանգստացնում են համապատասխանաբար ծնկատակի ջիլի վնասվածքն ու հարբուխային հիվանդությունը:

Այս կորուստներն ստիպում են Բենիտեսին այլ տարբերակ փնտրել: Մասնագետը մտածում է այդ դիրքում դաշտ հանել Լուիզին կամ Ակեին, ովքեր ավելի վաղ ընթացիկ մրցաշրջանում հանդես են եկել պաշտպանության կենտրոնում:

-Դավիդ Լուիզը նույնպես խաղացել է ձախ պաշտպանի դիրքում: Հետևաբար, սա կարող է տարբերակ լինել: Դեռ չեմ որոշել, սակայն այսօր մենք մարզում կանցկացնենք, որից հետո որոշում կկայացնենք: Չեմ կարծում, որ Ակեի մոտ խնդիրներ կառաջանան, եթե նա խաղա: Նա արդեն խաղացել է մեր կազմում, նա մարզվում է մեզ հետ,- հայտնել է Բենիտեսը: Goal

Հետաքրքիր փաստեր