• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտես. «Ազարը հանդիպել է տղայի հետ, և նրանք միմյանցից ներողություն են խնդրել»

Էդեն Ազար«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի «Սուոնսի»-«Չելսի» հանդիպումը (0:0), ինչպես նաև կարծիք է հայտնել Էդեն Ազարի հեռացման մասին, որը ոտքով հարվածել էր գնդակ մատուցող տղային:

-Այս առաջնությունում կա երկու խաղ, սակայն մենք չօգտվեցինք այդ հնարավորությունից և ոչ մի խաղում: Պետք է արժանին մատուցել «Սուոնսիին»: Նրանք հիանալի աշխատանք կատարեցին:

Չեմ տեսել այն դրվագը, երբ Դեմբա Բան 11 մետրանոց էր պահանջում, բայց մենք այժմ էլ ոչինչ փոխել չենք կարող:

2-3 պահ ունեցանք: Մենք կարող էինք ավելի լավ խաղ ցույց տալ, բայց չկարողացանք հասնել նպատակին: Պետք է ավելի լավ խաղայինք հարձակման գծում, որպեսզի փոխեինք խաղի ելքը, բայց ոչինչ չստացվեց:

Ազա՞րը: Նա հանդիպեց տղայի հետ, և նրանք միմյանցից ներողություն խնդրեցին: Տղան գիտի, որ ժամանակ էր ձգում: Տխուր ենք, որ կորցրինք խաղացողի, բայց ոչինչ փոխել հնարավոր չէր: Երկուսն էլ խոստովանում են, որ սխալվել են: Էդենը հարվածում էր գնդակին, և նա խլեց այն: Կարող ենք վերլուծել այս դրվագը կես ժամ, բայց առանց այդ էլ պարզ է՝ երկուսն էլ սխալ են,-հայտնել է Բենիտեսը: BBC

Հետաքրքիր փաստեր