• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտես. «Մատերացին ստախոս է, ստախոս, ստախոս»

Ռաֆայել Բենիտես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը քննադատել է «Ինտերի» իր նախկին ֆուտբոլիստ Մարկո Մատերացիին, որը թույլ էր տվել իրեն կասկածի տակ դնել իսպանացու մարզչական տաղանդը:

Երեկ իտալացի հայտնի ֆուտբոլիստը, որը 2011 թվականին ավարտեց կարիերան, խոստովանել է, որ ապշել էր այն տարբերությամբ, որը զգում էր Ժոզե Մոուրինյոյից հետո Բենիտեսի՝ գլխավոր մարզիչ լինելու ժամանակ: Այս համեմատությունն իհարկե «Չելսիի» գլխավոր մարզչի օգտին չէր:

«Սուոնսիի» հետ խաղից առաջ տրված մամլո ասուլիսում իսպանացի մասնագետը հերքել է իր հասցեին արված քննադատական խոսքեր՝ Մատերացիին անվանելով «ստախոս»:

-Նա ստում է: Մարկո Մատերացին ստում է: Նա ստում է: Պարզապես ստում է: Նրա ամբողջ ասածը սուտ է: Ինչ որ նա իմ մասին ասել է, բաներ, որ իմ հասցեին ասել է, օրինակ երբ նա բողոքել է Մոուրինյոյին (որ նա իրեն թողնում է Բենիտեսի հետ) սուտ է, որովհետև ոչ ոք չգիտեր, որ ես եմ մարզելու «Ինտերը», նույնիսկ ես: Նա ստախոս է, նույնիսկ կանոնների մասին է ստել, այդ իսկ պատճառով նա ստախոս է,- հայտնել է Բենիտեսը: ESPN

Հետաքրքիր փաստեր