• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆայել Բենիտես. «Մենք պետք է ավելի անգութ լինենք»

Ռաֆայել Բենիտես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրից հետաձգված «Չելսի» – «Սաութհեմպտոն» խաղը, որն ավարտվեց 2:2 հաշվով: Ըստ մասնագետի` իր թիմը պետք է անգութ վերաբերվեր գոլային պահերին:

Չորեքշաբթի երեկոյան «ազնվականները» բոլորի համար անսպասելի ոչ ոքի խաղացին տանը: Առաջին խաղակեսից հետո «Չելսին» երկու գնդակի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, սակայն ունենալով հնարավորություն ավելացնելու գոլերի թիվը` բավարարվեց միայն ոչ ոքիով:

Բենիտեսը կարծում է, որ իրենց սխալը գոլային պահերը չօգտագործելն էր:

-Մենք պետք է ավելի լուրջ մոտենանք մեր ստեղծած գոլային պահերին: 2:0 հաշվի դեպքում պետք է խփել 3-րդ գնդակ և «սպանել» հանդիպումը, սակայն մենք դա չարեցինք:

Ես այս մասին էլի եմ խոսել և հիմա կրկնվում եմ: Այսօր մենք նորից ունեինք բավականին շատ գոլային պահեր, բայց դրանք չիրացրինք: Արդյունքում մենք նրանց տվեցինք հնարավորություն հաշիվը հավասարեցնելու,- հայտնել է Բենիտեսը Sky Sports-ի հետ հարցազրույցում:

Հետաքրքիր փաստեր