• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռաֆինյան կարող է վերադառնալ ԱՊԼ

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան հաջորդ ամառ կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա:

Ռաֆինյան անցած ամառ է «Լիդսից» տեղափոխվել «Բարսելոնա»՝ 55 միլիոն ֆունտ ստեռլինգով:

Ռաֆինյան այս մրցաշրջանում ամուր տեղ չունի «Բարսելոնայի» մեկնարկային կազմում, և շարունակվող ֆինանսական խնդիրները կատալոնական ակումբին դրդում են վաճառել 26 ամյա բրազիլացուն:

Ռաֆինյան, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Պրեմիեր լիգա Նոու Կամպում անցկացրած մեկ մրցաշրջանից հետո, և Football Insider-ը պնդում է, որ «Լիդսը» ուրախությամբ կընդունի «Ռենի» նախկին խաղացողին:

Այնուամենայնիվ, «Լիդսը» Ռաֆինյայի համար պայքարում ֆավորիտ չի, եթե նույնիսկ պահպանի իր տեղը Պրեմիեր լիգայում։ Իսկ ինքը՝ խաղացողը, կգերադասի Չեմպիոնների լիգայի մասշտաբի ակումբ, եթե նրան վիճակված լինի վերադառնալ անգլիական առաջնություն։

Բացի այդ, Ռաֆինյան երկու արդյունավետ մրցաշրջան է անցկացրել Էլլանդ Ռոադում՝ «սպիտակների» կազմում անցկացրած 67 խաղում խփելով 17 գոլ և կատարել է 12 արդյունավետ փոխանցում։

Թեմատիկ նորություններ