• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեալը» առաջարկ է արել Բեյլի համար

Գարեթ ԲեյլՄադրիդի «Ռեալը» ուելսցի վինգեր Գարեթ Բեյլի համար պաշտոնական առաջարկ է արել Լոնդոնի «Տոտտենհեմին»: «Արքայական ակումբը» խնդրել է իրեն տեղյակ պահել Բեյլին վաճառելու մտադրության կամ նրա համար ակումբին արված այլ առաջարկ լինելու դեպքում:

Անցած շաբաթ լուրեր հայտնվեցին, որ 23-ամյա Բեյլը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» տրանսֆերային ցուցակում: Գերմանական ակումբը Բեյլի համար մղվող պայքարին կմիանա 50 մլն ֆունտով:

Սակայն, ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Բեյլի համար այդքան գումար պատրաստ է վճարել նաև «Ռեալը», որտեղ հանդես է գալիս Բեյլի ֆուտբոլային կուռք Կրիշտիանու Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը անցած ամառ ձեռք բերեց «Տոտտենհեմի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

Հետաքրքիր փաստեր