• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ռեալը» Ռոնալդուի համար 80 մլն ֆունտ է պահանջում

Կրիշտիանու Ռոնալդու«Ռեալն» իր աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պատրաստ է վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն նույն այն գումարով, որով 2009 թվականին գնեց պորտուգալացու տրանսֆերը։

Մրցաշրջանի ավարտին «Ռեալից» Ռոնալդուի հեռանալու մասին լուրերը նոր թափ են ստացել։ 31-ամյա պորտուգալացու համար գլխավոր ֆովորիտները «Յունայթեդը» և ՊՍԺ-ն են։

Ինչպես հայտնում է The Sun պարբերականը, «արքայական ակումբը» մտադիր է Ռոնալդուին պահել «Սանտյագո Բերնաբեոյում», սակայն կքննարկի նրան վաճառելու տարբերակը, եթե առաջարկվի 80 մլն ֆունտ։ Բացի այդ, անձամբ Ռոնալդուն չի բացառում «Յունայթեդ» վերադառնալու տարբերակը։ Կրիշտիանուն մինչ այժմ վառ հուշեր ունի «Օլդ Թրաֆորդում» իր ելույթների հետ կապված։

-Ես շարունակում եմ մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու։ Ինչպես բազում անգամներ աասել եմ, ինձ այժմ լավ եմ զգում «Ռեալում»։ Բոլորն էլ գիտեն, որ ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը», սիրում եմ այդ ակումբը, սակայն այս պահին ինձ ամեն ինչ գոհացնում է «Ռեալում»,- ասել է Ռոնալդուն։ Daily Mirror

Հետաքրքիր փաստեր