• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեդնապը ցավում է, որ «Տոտտենհեմը» չգնեց Սուարեսին

Հարի Ռեդնապ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոստովանել է, որ 2011թ-ին, երբ նա մարզում էր «Տոտտենհեմը», փորձել է գնել Լուիս Սուարեսին:

Ռեդնապի խոսքերով, լոնդոնյան ակումբը ստիպված եղավ հրաժարվել Սուարեսին գնելու մտքից, երբ «Այաքսն» իր ֆուտբոլիստի համար պահանջեց ուռճացված գումար:

-Չնայած իմ կարիերայում պատահած տարբեր իրադարձություններին, միակ դեպքը, որի համար ամենից շատն եմ զղջում իմ մարզչական կարիերայում, դա այն է, որ չգնեցի Լուիս Սուարեսին «Տոտտենհեմի» համար, երբ այդ հնարավորությունն ունեի: «Դու պետք է վերցնես նրան, Հարի, նա մեծ ֆուտբոլիստ է»,- ասեց ինձ Ռուդ Գուլիտը:

Ես մոտ էի գործարքի իրականացմանը, երբ «Այաքսը» բարձրացրեց պահանջվող գումարը: Արդյունքում նա 22,8 մլն ֆունտով տեղափոխվեց «Լիվերպուլ»: Մենք չէինք կարող վճարել այդպիսի գումար,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հարին նաև պատմել է, որ 2009թ-ին «Արսենալի» նախկին ավագ Պատրիկ Վիեյրան շատ մոտ էր «Տոտտենհեմ» տեղափոխվելուն, սակայն վերջին պահին որոշեց մնալ «Ինտերում», և ադեն 2010թ-ի հունվարին ուղևորվեց «Մանչեսթեր Սիթի»:

Հետաքրքիր փաստեր