• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեդնապ․ «Ռեշֆորդը չի մասնկացի Եվրո-2016֊ին»

Marcus-Rashford«Տոտտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը չի սպասում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը Եվրո-2016֊ին անգամ մեկ րոպե խաղալու հնարավորություն կստանա։

Հավաքականի իր առաջին իսկ խաղի 3-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալով՝ 18֊ամյա Ռեշֆորդը «երեք առյուծների» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին ստիպեց իրեն ընդգրկել Եվրո-2016֊ի վերջնական հայտացուցակում։

Վերջին ամիսները պարզապես խելահեղ էին «Յունայթեդի» սանի համար, սակայն Ռեդնապը կարծում է, որ Ռեշֆորդը մրցակցությունում կպարտվի անգլիացիների մյուս հարձակվողներին՝ ի դեմս Հարի Քեյնի, Ջեյմի Վարդիի, Դանիել Սթարիջի և Ուեյն Ռունիի։

֊Ես չեմ կարողանում պատկերացնել, որ նա կխաղա Եվրոյին։ Նա ինձ դուր է գալիս, և ապագայում նա մեծ ֆուտբոլիստ կդառնա։ Սակայն մենք ունենք Քեյն, Վարդի, Սթարիջ, Ռունի։ Հոջսոնի ընտրությունը մեծ է հարձակման գծում։

Չեմ պատկերացնում, որ Ռեշֆորդն անգամ մեկ րոպե խաղալու հնարավորություն ստանա,֊ ասել է Ռեդնապը։ Sky Sports

Հետաքրքիր փաստեր