• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեմին ցանկանում է, որ Մվիլան տեղափոխվի «ՔՊՌ»

Լոիկ Ռեմի և Յան Մվիլա«Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմին հորդորում է Յան Մվիլային տեղափոխվել «Լոֆտուս Ռոուդ»: Այս երկու ֆուտբոլիստները միասին հանդես են գալիս Ֆրանսիայի ազգային հավաքականում:

Ռեմին այս շաբաթ վերջնականապես տեղափոխվեց «ՔՊՌ»: Նա կնքել է պայմանագիր 4.5 տարի ժամկետով: Ենթադրվում էր, որ Ռեմիի հետ Անգլիա կտեղափոխվեր նաև Մվիլան:

Մինչդեռ, մամուլը սկսել է ավելի հաճախ խոսել այն մասին, որ Յանի ծառայություններով հետաքրքրված են այլ ակումբներ, օրինակ Կազանի «Ռուբինը»: Ռեմին խոստովանել է, որ ուրախ կլիներ տեսնել իր ընկերոջը «ՔՊՌ»-ում:

-Ես շատ լավ եմ ճանաչում Յանին և ուզում եմ, որ նա տեղափոխվի այստեղ: Ես նրան ասել եմ, որ այստեղ աշխատում են լավ մարդիկ: Մեզ պետք են նրա նման ֆուտբոլիստներ,- ասել է Ռեմին:

Բացի այդ 26-ամյա հարձակվողը հայտարարել է, որ գումարը չէ պատճառը, որ նա «Նյուքասլի» փոխարեն ընտրեց լոնդոնյան ակումբը: talkSPORT

Հետաքրքիր փաստեր