• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեմին և Մվիլան կտեղափոխվեն «ՔՊՌ»

Լոիկ ՌեմիԱնգլիայի գավաթի 3-րդ փուլում «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ տարած 0:1 հաշվով հաղթանակից հետո «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ Լոիկ Ռեմին և Յան Մվիլան մոտ են «ՔՊՌ» տեղափոխվելուն:

Ռեդնապի խոսքերով «Մարսելի» 26-ամյա հարձակվող Ռեմին արդեն բուժզննում է անցել լոնդոնյան ակումբում և համաձայնեցրել է պայմանագիրը ակումբի հետ: Գործարքը արժեցել է 8 մլն ֆունտ:

Մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ֆրանսիայի հավաքականի և «Ռենի» 22-ամյա կիսապաշտպան Մվիլայի տեղափոխությունը կարժենա 7 մլն ֆունտ: Ռեդնապը հայտնել է, որ նրանց ամբողջական տեղափոխությունը շատ մոտ է:

Յան Մվիլա-Ռեմին արդեն բուժզննում է անցել և մենք համաձայնության ենք եկել նրա հետ: Մվիլայի հետ կապված կարծում եմ մենք շատ մոտ ենք տեղափոխությանը,- ասել է Հարին: BBC

Ռեդնապը նաև հայտնել է, որ «ՔՊՌ»-ն առաջարկ է արել «Վեստ Բրոմվիչին»՝ Պիտեր Օդեմվինգիեին ձեռք բերելու համար:

Հետաքրքիր փաստեր