• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեյնան Դե Խեային խորհուրդ է տվել մնալ «Յունայթեդում»

Խոսե Ռեյնա Դավիդ Դե Խեա«Բավարիայի» դարպասապահ Խոսե Ռեյնան իր հայրենակից Դավիդ Դե Խեային խորհուրդ է տալիս մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»:

Ընթացիկ մրցաշրջանում «Յունայթեդի», հնարավոր է լավագույն ֆուտբոլիստ Դե Խեայի գործող պայմանագրին մնացել է ընդամենը մեկուկես տարի: 24-ամյա իսպանացին չի շտապում երկարաձգել պայմանագիրը՝ իմանալով իր նկատմամբ Մադրիդի «Ռեալի» ունեցած հետաքրքրության մասին:

Սակայն Ռեյնան, ով երկար տարիներ պաշտպանել է «Լիվերպուլի» դարպասը, վստահ է, որ Դավիդը պետք է մնա «Օլդ Թրաֆորդում»:

-Դավիդը Եվրոպայի լավագույն դարպասապահներից է, ով այս մրցաշրջանում փայլուն խաղ է ցուցադրում: Այո, «Ռեալն» այժմ իր համար նոր դարպասապահ է փնտրում և Դավիդի անունը կապվում է Մադրիդ տեղափոխության հետ, սակայն կարծում եմ, որ նա պետք է գոհ լինի, որ պաշտպանում է այնպիսի ակումբի գույները, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է,- Ռեյնայի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր