• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռեյնան և Իգուայինը բուժզննում են անցնում «Նապոլիում»:

Պեպե ՌեյնաԻնչպես հայտնում է Sky Sports-ը, «Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան և «Ռեալ Մադրիդի» հարձակվող Գոնսալո Իգուաինը ներկա դրությամբ բուժզննում են անցնում «Նապոլիում»:

Ակնկալվում է, որ 30-ամյա իսպանացին վարձավճարով կտեղափոխվի «Նապոլի»: Ամռանն ավելի վաղ «Լիվերպուլը» 9 մլն ֆուտնով ձեռք բերեց Սիմոնե Մինյոլեին, և ակումբն ուղղակի չի կարող իրեն թույլ տալ, որպեսզի Ռեյնան իր 110 հզր ֆունտ շաբաթական աշխատավարձով նստի պահեստայինների նստարանին:

«Նապոլիում» Ռեյնային դիմավորում են ծանոթ դեմքեր. «կարմիրների» նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը և նրա օգնական Խավի Վալերոն, ով դարպասապահների հետ աշխատանքի պատասխանատուն է:

Ռեյնայից բացի բուժզննում է անցնում նաև Իգուաինը, ով հանդիսանում էր «Արսենալի» տրանսֆերայի նպատակներից մեկը: Այնուամենայնիվ «Նապոլիին» հաջողվեց Իգուաինի համար պայքարում հաղթել: Արգենտինացին կդառնա Բենիտեսի երրորդ ձեռքբերումը «Ռեալից», նրա տրանսֆերը գնահատվում է 31.8 մլն ֆունտ. «Արսենալն» առաջարկում էր ընդամենը 23 մլն: